Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Իսկ գերագույն գլխավոր խեղկատակը թմբուկ է ծեծում

Իսկ գերագույն գլխավոր խեղկատակը թմբուկ է ծեծում
14.01.2026 | 12:16

Մեր հարևանության մեջ նոր պատերազմի բռնկումը ժամերի կամ, լավագույն դեպքում, օրերի հարց է:

ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել րոպե առաջ լքել Իրանի տարածքը:

Պատերազմի բռնկման դեպքում, ինչպես անցած ամռանը, իրանցիների հսկայական հոսք է արձանագրվելու դեպի Հայաստան:

Բայց ի տարբերություն անցած ամռան, եղանակային պայմանների հետ կապված հաստատ լինելու են լուրջ հարցեր ու խնդիրներ: Հատկապես նկատի առնելով ձմեռային եղանակին Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհի խիստ անբարենպաստ ու վտանգավոր պայմանները:

Իսկ այս ամենի ֆոնին մեր գերագույն գլխավոր խեղկատակը առավոտ կանուխ դեռ չզարթնած կամերայի առաջ նստած խալխի համար թմբուկ նվագելով էր զբաղված:

Ռոբերտ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ