Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանը երեկ ազատ արձակվեց։ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, խափանման միջոցը՝ վերացվել։
Ամերիկյան մամուլը նոր վարկածներ է հրապարակում ԿՀՎ տնօրեն Ռեդքլիֆի և Վատիկանի միջազգային հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ Մոսկվա կատարած անսպասելի այցի վերաբերյալ։ Երկու օր առաջ «Նյու Յորք Թայմս»-ը հոդված էր հրապարակել, որտեղ պնդվում էր, որ Ռեդքլիֆը և Գալագերը մեկնել էին Մոսկվա՝ համոզելու Ռուսաստանին զինադադար կնքել...