Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Քո կեղտը ինքդ պիտի մաքրես, քո ներքին հարցերը ինքդ պիտի լուծես

Քո կեղտը ինքդ պիտի մաքրես, քո ներքին հարցերը ինքդ պիտի լուծես
05.02.2026 | 16:30

Եթե մի օր Նիկոլին ու իր մերձավորներին հանկարծ որևէ երկրում դատեն, ես չեմ ուրախանա, որովհետև դա նաև ազգային արժանապատվության հարց է, քո կեղտը ինքդ պիտի մաքրես, քո ներքին հարցերը ինքդ պիտի լուծես:

Այժմ ականատես ենք նրան, որ իրեն հայ համարող մի անուղեղ զանգված ուրախանում է իր ազգակիցներին Բաքվում ցմահ դատապարտելու առիթով:

Շատ խառը ժամանակներ են, երկրի նախագահ են գողանում, տանում այլ երկրում բանտարկում, ամեն ինչ հնարավոր է:

Մարդ մնացեք, նախրից դուրս իրականությունն այլ է:

Բումերանգը միշտ վերադառնում է:

Արա-Արայան

Դիտվել է՝ 3740

Մեկնաբանություններ