Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Պարզվում է՝ Սահմանադրությունը փոխելը միայն Անկախության հռչակագիրը վերացնելու մասին չէ

Պարզվում է՝ Սահմանադրությունը փոխելը միայն Անկախության հռչակագիրը վերացնելու մասին չէ
02.06.2026 | 13:45

Ինչպես պարզվեց Սահմանադրությունը մշակող հանձնաժողովի անդամներից մեկի տված ակամա արտահոսքից, հիմնական խնդիրը օտարերկրյա քաղաքացիներին հողի սեփականություն տալն է։

Ալիեւը գցել էր Անկախության հռչակագրի հարցը որպես էմոցիոնալ եւ շատերին հուզող խնդիր, մինչդեռ, իրականում այս ֆրոնտում եւս նախապատրաստում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձը՝ նրանց համար պահանջելով հողեր։ Եվ նա չի ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը, մինչեւ Նիկոլը չտա ադրբեջանցիների վերադարձի սահմանադրական երաշխիքները։

Իսկ Նիկոլին ի՞նչ։ Այս 300 հազար ադրբեջանցիները կդառնան նրա հիմնական էլէկտորատը, եւ նա կմնա իշխանության եւս մի 15 տարի, մինչեւ ժողովրդագրական բումի եւ հայասատանցիների ուղեղների ինտենսիվ լվացման արդյունքում վարչապետ կդառնա ինչ-որ մի Մամեդ Մամեդով։

Նիկոլը կարծում է, որ այն ժամանակ մի ելք կգտնի, մինչդեռ վաղը (ավելի լավ կլիներ՝ այսօր) նրան պետք են իր օգտին քվեարկող 300 հազար ադրբեջանցիներ։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ