Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» (համայնքապետարանի դիմացի այգուց) հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները։
Որևէ մեկը տեղյա՞կ է՝
• ո՞վ է ապամոնտաժել դրանք,
• ի՞նչ պատճառաբանությամբ,
• և արդյոք նախատեսվո՞ւմ է դրանք վերադարձնել իրենց տեղը։
Եթե որևէ պաշտոնական տեղեկություն կա, խնդրում եմ կիսվել մեկնաբանություններում։
Հ.Գ. Սիրելիներ, հենց նոր առավոտյան Վաղարշապատի համայնքապետարանի էջում հայտնվեց պարզաբանում, ինչն էլ տեղադրում եմ մեկնաբանության մեջ: Շնորհակալ եմ արձագանքման համար:
Ուղղակի, նման զգայուն հարցերը ճիշտ կլինի որ նախապես պաշտոնապես իրազեկեն մարդկանց: Եթե լավ գործ է արվում, ապա ինչու՞ նախապես չի լուսաբանվում, որ մարդիկ տեղեկանան ու չանհանգստանան: Շնորհակալ եմ նաև բոլոր սրտացավ մարդկանց արձագանքների համար:
Սամվել դպիր Գրիգորյան