ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՕԵԿ-ը ինչպիսին եղել է, այնպիսին էլ շարունակվելու է

ՕԵԿ-ը ինչպիսին եղել է, այնպիսին էլ շարունակվելու է
01.02.2014 | 20:41

Մամլո ասուլիսում լրագրողների խնդրանքով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ և իր ղեկավարած կուսակցության գործունեությանը և ծրագրերին: «ՕԵԿ-ը փոքրամասնություն լինելով իշխանության մեջ, փորձում է իրականացնել իր ծրագրերը: 2013-ին խորհրդարանում եղել են առնվազն երկու տասնյակ չասեմ վիճահարույց, բայց դժվար քվեարկություններ՝ 70-72 ձայնով: ՕԵԿ-ի քվեների շնորհիվ ՀՀ վերջին պետական բյուջեն ընդունվել է, սա խոսում է մեր իրական ազդեցության մասին քաղաքական դաշտում կոալիցիայի շրջանակներում: Ես կարող եմ օրինակ բերել բազմաթիվ այլ քվեարկություններ: Ինչպիսի՞ն է լինելու ՕԵԿ-ի դերը կոալիցիայի շրջանակներում: Ինչպիսին եղել է, այնպիսին էլ շարունակվելու է: 2013-ին ՕԵԿ-ը ճանաչվել է ԱԺ լավագույն խմբակցությունը, parliamentmonitoring կայքում դուք էլ կարող եք տեսնել որ խմբակցությունը քանի օրենք է ներկայացրել, որ պատգամավորը քանի ելույթ է ունեցել: 2014-ին իր ակտիվությունը ՕԵԿ-ը բազմապատկելու է, մենք բարձրաձայնելու և հետամուտ ենք լինելու հասարակությանը հուզող խնդիրների լուծմանը, լինելով իշխանության մեջ՝ առաջադրելու ենք մեր տեսակետները»,- ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ