ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Գրավյալ տարածքների խնդրում Թբիլիսին չի հրաժարվել իր սկզբունքներից

Գրավյալ տարածքների խնդրում Թբիլիսին չի հրաժարվել իր սկզբունքներից
03.02.2014 | 13:02

«Վրաստանն ու Ռուսաստանը պետք է բանակցեն Աբխազիայի և Հարավային Օսիայի գրավյալ տարածքների շուրջ»,- Մյունխենում անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա համոզված է, որ ուղիղ բանակցությունների ձևաչափը ողջունում են և Եվրամիությունը, և ԱՄՆ-ը։ Քննադատելով երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ծայրահեղական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը չի նշանակում, թե գրավյալ տարածքների խնդրում Թբիլիսին պետք է հրաժարվի իր սկզբունքներից։

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ