ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

«Խաչատուրյան» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան

«Խաչատուրյան» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան
02.04.2014 | 12:05

Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ապրիլին 18-ին սպասվում է հանդիպում Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի՝ աշխարհի լավագույն մեկնաբաններից մեկի՝ նշանավոր դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի հետ (ԱՄՆ): Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, Մենդելսոնի 4-րդ սիմֆոնիան (գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան): Հաջորդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Դորա Սերվիարյան-Կյունի «Խաչատուրյան» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ