Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Դոնի Ռոստովում փորձել են կուրացնել օդանավի անձնակազմին

Դոնի Ռոստովում փորձել են կուրացնել օդանավի անձնակազմին
18.05.2014 | 13:31

Մոսկվայից չվերթ իրականացնող ինքնաթիռի անձնակազմին Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փորձել են կուրացնել լազերային ճառագայթով: Դեպքը կատարվել է շաբաթ գիշերը: 64 ուղևորներով օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:

Ըստ Interfax-ի` սա առաջին նման դեպքը չէ Ռոստովում: Խուլիգաններին փնտրում են:

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ