Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բաքուն եկող տարի նշելու է ադրբեջանցիների ցեղասպանության 110-ամյակը

Բաքուն եկող տարի նշելու է ադրբեջանցիների ցեղասպանության 110-ամյակը
23.10.2014 | 14:31

Trend-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանը չի մասնակցի Եվրանեստի 2015-ի մարտի 16-20-ի երևանյան լիագումար նիստին: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովն ասել է. «Անցած տարի մայիսին, Կիևում, բյուրոյի նիստում ես բողոք ներկայացրի Եվրանեստի ԽՎ չորրորդ նիստը Երևանում անցկացնելու դեմ: Քանի դեռ ադրբեջանական հողերը չեն ազատագրվել, քանի դեռ չի դադարեցվել Սարսանգի ջրամբարի հումանիտար աղետը, ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի երևանյան միջոցառումներին: Ադրբեջանական պատվիրակությունը իր բողոքն է արտահայտել կառույցում Հայաստանի համանախագահության դեմ»,- ասել է Էլհան Սուլեյմանովը: Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 16-ին բյուրոյի նիստին Բրյուսել է ուղարկվել բողոքի նամակ, որը նիստում հրապարակել է Հուդրատ Հասանգուլիևը: Նամակում ադրբեջանցիները բողոքում են, որ այն երկրի պատգամավորներն ու քաղաքական գործիչները, որի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, պարտավոր չեն աշխատել ագրեսոր երկրում: Դա մեծ վիրավորանք է իրենց համար, ինչպես վիրավորանք է Ադրբեջանի համար ընդհանրապես՝ նիստը Երևանում անցկացնելը: Դա Եվրանեստի ու եվրոպական այլ կառույցների երկակի ստանդարտների դրսևորում է, սուբյեկտիվ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ: Սուլեյմանովը կարծում է, որ նիստը Երևանում անցկացնելու պատճառը հյուրերին մասնակից դարձնելն է հայերի «այսպես կոչված» ցեղասպանության տարեդարձի միջոցառումներին: «Բայց հայերը պիտի իմանան, որ մինչև իրենց «ցեղասպանությունը» կնշվի ադրբեջանցիների ցեղասպանության 110-ամյակը»,- զգուշացրել է պատգամավորը:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ