Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անհասցե ուղերձ

Անհասցե ուղերձ
18.06.2026 | 11:06

Մեր խնդիրը ոչ թե «ներկաների» կամ «նախկինների», այլ այսօրվա Հայաստանում ապրող քաղաքացու մեջ է:

Այն քաղաքացու, որը, կյանքում ոչինչ չստեղծելով, ստեղծողներին վարկաբեկում է ամենավերջին խոսույթով:

Այն քաղաքացու, որն իրենից բարեկիրթ ու բարեկարգ ապրող կողքինի հանդեպ նախանձ ունի:

Այն քաղաքացու, որը նախընտրում է ապրել ոչ թե նրա առաջնորդությամբ, ով իրենից ավելի խոհեմ ու հայրենաստեղծ է, այլ նրա, ով իր փնթի անմիջականությամբ փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր ինքն իրենցից մեկն է:

Մեր խնդիրն այն քաղաքացու մեջ է, որն այլևս անընդունակ է տարբերել լավը վատից և, համառորեն գնալով կործանմանն ընդառաջ, իր հետ տանում նաև մյուսներին...

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ