«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ասում են

Ասում են
20.11.2022 | 09:32

Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը չեն ցանկանում վերջնական խզում Ռուսաստանի հետ, ինչը հղի է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգով: Այստեղից էլ հաճախակի փորձերը՝ Կիևին բանակցությունների մղելու:


Զելենսկիին բանակցությունները պետք չեն ակնհայտ եսասիրական պատճառներով, դրանք շատ վտանգավոր են նրա համար։ Ի վերջո, եթե չես ճանաչում Ուկրաինայի փլուզման իրողությունները, անիմաստ է նստել սեղանի շուրջ, իսկ եթե դա խոստովանես, քո ազգայնականները, որոնք զուգակցված են բանակի վերնախավի հետ, քեզ կսպանեն:


Դմիտրի Մեդվեդև

Դիտվել է՝ 142481

Մեկնաբանություններ