Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Օժանդակություն է ստացել սիրիահայ ևս 81 ընտանիք

Օժանդակություն է ստացել սիրիահայ ևս 81 ընտանիք
29.01.2013 | 16:00

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ ևս 81 ընտանիք, 31 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ