ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ժողովուրդ, «ջաններդ յուղեք»

Ժողովուրդ, «ջաններդ յուղեք»
16.05.2013 | 18:16

Կթանկանա գազը 67 %-ով, թե ոչ, կառավարությունը «еще не в курсе дела», բայց որ տարբերությունը կսուբսիդավորի, հաստատ է։ Կառավարության նիստում գործադիրը որոշեց 30 %-ով սուբսիդավորել բարձրացած գազի գինը։ Թե որքանով իրականում կբարձրանա գազի գինը, դեռևս ուսումնասիրման փուլում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Ակնհայտ է մի բան, որ որքան էլ սուբսիդավորվի գազի գինը, դրանից կյանքն այլևս չի էժանանա, հակառակը` գնաճը բոլոր ոլորտներում անխուսափելի է։ Չի բացառվում, որ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած 67 %-ի թանկացումը տնտեսական բլեֆ լինի, որի արդյունքում կառավարությունը ժողովրդին կներկայացնի, թե իր բանակցությունների հետևանքով կարողացել է կտրուկ նվազեցնել նախատեսված գինը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ