Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Եռյակը խոստացավ միասնաբար իշխանափոխության խնդիր դնել

Եռյակը խոստացավ միասնաբար իշխանափոխության խնդիր դնել
05.10.2014 | 13:17

Երեք ոչիշխանական ուժերը հերթական հանրահավաքն անցկացրին Իջևանում:
Հանրահավաքին մի քանի հարյուր մարդ էր հավաքվել՝ տարբեր գյուղերից եկած, որոնք նշում էին, որ գյուղապետերը իրենց համոզում էին չգալ, չմասնակցել:
Հանրահավաքում ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները կրկին հնչեցրին իշխանափոխության կոչեր՝ նշելով, որ առանց այս իշխանությունների հեռացման որևէ փոփոխության դժվար է հասնել Հայաստանում: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խոսեց իշխանափոխության անհրաժեշտության մասին, եթե այն բոլոր խնդիրները, որոնք այսօր բարձրացվում են, իշխանությունները չլուծեն:

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ