«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Նիկոլն ինքը հենց եվրոպական ծրագիր է

Նիկոլն ինքը հենց եվրոպական ծրագիր է
27.12.2025 | 11:40

Մի քանի օր առաջ հետևում էի Պետրոսի հաղորդմանը, որտեղ այդ հեռուստալրագրողը, և՝ մյուս Պետրոսուհին (ներողություն, իհարկե, նման բարձր որակավորման համար) փորձում էին իրենց զրուցակիցներին, նաև՝ հեռուստադիտողներին համոզել, թե՝ Ռուսաստանը վաղուց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, և մենք պետք է դրա դեմն առնենք։

Իսկ Եվրոպան այդպիսի բան չի անում, անմեղ-անմեղ՝ ոչ մի վատ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և պատրաստ է հլա մի 12 միլիոն եվրո էլ փող տալ մեր երկրին՝ արտաքին միջամտությունից իրեն ապահովելու համա։

Հիմա ես եմ ուզում այդ պետրոսներին հարցնել․ այս էլ քանի՜ տարի Եվրոպան չի՞ Հայաստանում հիբրիդային պատերազմ վարում հենց հայ ժողովրդի դեմ։ Եթե կդժվարանան պատասխանել, կամ հիշողությունները կդավաճանի՝ ասեմ․ Եվրոպան չէ՞ր, որ անաստված հետևողականությամբ պնդում էր, որ եթե Նիկոլը Ղարաբաղը տա՝ լավ է լինելու հենց հայ ժողովրդի համար։ Եվրոպական Պրահայում չէ՞ր, որ Նիկոլը եվրոպացի Շառլ Միշելի անմիջական գործուն միջնորդությամբ ու ջանքերով հայտարարեց՝ Ղարաբաղը ադրբեջանական է և՝ վերջ։

Տվեց․ լավ եղա՞վ․․․

Այդ Եվրոպան չի՞, որ ողջունում է Նիկոլի բոլոր ռեֆորմները, Եվրապան չի՞, որ Հայաստանը համարում է ժողովրդավարության պատվար՝ բաստիոն, Եվրոպան չի՞, որ աշխարհին փորձում է հավատացնել, թե՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ քրիստոնյա եկեղեցականները դատապարտվում են հենց պետության ու պետականության դեմ մղվող պայքարի համար։

Եվրոպան գովում է Նիկոլին, իսկ ժողովուրդը դժգոհ է և իր ապագայի համար վախվորած սպասումներով։

Իսկապես, հարգելի ընթերցողներ, սիրտս խառնում է նիկոլականությունը հիշելու և ձեզ հիշեցնելու համար։ Ախր, Նիկոլն ինքը հենց եվրոպական ծրագիր է։ Եվ հիմա, որ մենք այս վիճակում ենք՝ հենց Եվրոպան է մեղավոր։ Եվրոպան հիբրիդային, կամ՝ ինչպես ուզում եք՝ անվանեք, պատերազմ է մղում Հայաստանում՝ Ռուսաստանի դեմ՝ այս կռվում հաղթելու և այդ երկիրը հարավից շրջափակելու նպատակով։ Իսկ Հայաստանը միայն պատրվակ է՝ իր կեղտոտ գործերն արդարացնելու համար։

Կլինի՞ Հայաստան, չի՞ լինի՝ Եվրոպայի հեչ պետքը չէ։ Ասենք, որ Եվրոպան այսօր արդեն ինքն իրեն էլ չի հետաքրքրում։ Այսօր եվրոպական մի շարք կենտրոններում արդեն ծննդյան տոներն են վախենում, ինչպես հարկն է, ինչպես ավանդությունն էր պահանջում, նշել․ հանկարծ՝ այդ երկրներում բնակվող այլահավատները կնեղանան․․․

Եվրոպական արժեքները վաղուց վտանգված են։ Ես չեմ լինի, ու դուք մի 50-60 տարի հետո կտեսնեք, որ Եվոպան, ինչպիսին մենք գիտեինք, այսպես չի մնալու։ Կգան ուրիշ չափանիշներ, կրոնափոխ Եվրոպան կդավանի ուրիշ արժեքներ և

եվրոպական հիմիկվա քաղաքակրթությունը կվերանա։

Ի ցավ ինձ։ Եվ՝ ի ցավ ձեզ․․․

Պավել ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 237

Մեկնաբանություններ