Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Ասում են...

Ասում են...
12.09.2008 | 00:00

...թե Գագիկ Ծառուկյանը, քաղաքական խառնակ իրավիճակից օգտվելով, որոշել է վերջապես կյանքի կոչել իր վաղեմի ցանկությունն ու Աբովյանի քաղաքապետ կարգել սեփական փեսային` ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանի որդուն: Վերջինս դատախազության նախկին աշխատակից է և հայտնի է «Բելաջիո» ռեստորանի տարածքում ոստիկան ծեծելու «քաջագործությամբ», ինչի առիթով նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի պատասխանատու Սամվել Ֆարմանյանը հայտարարել էր, թե անկախ զբաղեցրած պաշտոնից՝ ծեծկռտուք սարքողն օրենքի ողջ խստությամբ պատժվելու է։ Սակայն որոշ ժամանակ փախուստի մեջ գտնվելուց հետո Ծառուկյանի փեսան վերադարձել է և աներոջ փողերի ու հեղինակության հաշվին հույս ունի Աբովյանի քաղաքապետ դառնալ։ Ասում են նաև, թե Ծառուկյանի «ահից» մյուս բոլոր թեկնածուները հրաժարվել են առաջիկայում մեկնարկող ընտրապայքարից, իսկ ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Կարո Իսրայելյանին, ապա ԲՀԿ առաջնորդը վաղուց նրա հրաժարականի հարցը լուծած կլիներ, եթե չլիներ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտությունը։

Դիտվել է՝ 8871

Մեկնաբանություններ