ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Հրաչյա Ներսիսյան՝ լռության դերասանը

Հրաչյա Ներսիսյան՝ լռության դերասանը
25.06.2026 | 11:06

Հրաչյա Ներսիսյանը դերասան չէր։

Նա հայացք էր։

Նրա աչքերում Արաքսն էր հոսում։

Նա բարձր չէր խոսում։

Նրա հայացքում բառերն արդեն ասված էին։

Խաղը էկրանից դուրս մի աշխարհ էր, ոչ թե պարզապես դեր։

Նրա խաղի մեջ կար մի ներքին լռություն, որն ավելի խոսուն էր, քան երկար մենախոսությունները։

Գուցե հենց այդ պատճառով նրա կերպարները մինչև այսօր հուզում են։

Նա երբեմն ուղղակի կանգնում էր՝ շնչում գետի պես։

Ու թվում էր՝ դարերն են անցնում նրա աչքերի միջով։

Ես նրան տեսել եմ քանդված ժապավենների միջով։

Սև ու սպիտակ կադրերում։

Բայց լսել եմ գետի աղմուկը։

Մեկ լուռ հոսք, որ գալիս էր Արաքսից այն կողմ։

Այն կողմերից, որտեղից մարդիկ միայն հիշողությամբ են վերադառնում։

Նա մարդ էր, ով իր մեջ տարել էր կորուստ, ցավ, հպարտություն՝ առանց բղավելու դրանց մասին։

Նրա մորուքի տակ բուն դրած խոսքեր կային։

Նրա դեմքին՝ առանց մի գիծ շարժելու, արձանագրված էր մի ամբողջ ժողովրդի պատմությունը։

Երբ «Ինչու է աղմկում գետը» ֆիլմում նա կանգնած էր գետի եզրին, թվում էր՝ այդ ջուրը վկայում է իր ներսի լռության մասին։

Այդ գետը Արաքսն էր։

Բաժանող, հեռացնող, բայց նաև հոսող դեպի սիրտը։

Նա խոսում էր մեր նախնիների լեզվով։

Ծանրացած, աղոթքի նման։

Նա ծերանում էր էկրանին՝ մարդու պես, ով երբեք չի ծերանում։

Նա քայլում էր հայի նման։

Իր պատմության ծանրությունը կրելով, բայց մեջքը՝ ուղիղ։

Նա եղեռնից մազապուրծ զավակ էր։

Նա հորը կորցրած տղա էր։

Նա հայրենիք կորցրած մարդ էր, ով հայրենիքը շարունակում էր կրել իր ներսում։

Եվ երբ ես լուռ եմ՝ նրա նման, երբ նայում եմ հեռու, երբ ձայն չունեմ, բայց ներսս աղմկում է, ես հասկանում եմ՝

ինչու է աղմկում գետը։

Արաքսը պատ չէ։

Նա հիշողություն է։

Իսկ Հրաչյա Ներսիսյանը՝ այդ հիշողության պահապանը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ