Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Հավատարիմ որդու պաշտպանությունը

Հավատարիմ որդու պաշտպանությունը
13.11.2025 | 13:27

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, հրահրելով պատերազմի սպառնալիքը, աջակցում են նիկոլին՝ 2026-ին կայանալիք ընտրություններում։

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչության կենտրոնական գիծը առաջիկա հայկական ընտրությունների վերաբերյալ.

*եթե Հայաստանի վարչապետ նիկոլ փաշինյանի մրցակիցները հաղթեն 2026-ի ընտրություններում, կլինի ևս մեկ պատերազմ։

Միևնույն ժամանակ, Բաքվի լրատվամիջոցները, հաղորդել են, որ նիկոլ փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի կառավարությանը հանձնել Հայաստանի հյուսիսում գտնվող երեք գյուղ՝ Ադրբեջանի Ղազախ քաղաքի մոտ, և Նախիջևանի մոտ գտնվող մեկ գյուղ, որոնք բոլորն էլ գտնվում են Հայաստանի տարածքում։

Հայաստանի ներսում հակառակորդները այս գյուղերի Ադրբեջանին հանձնումը համարում են լուրջ անվտանգության ռիսկեր Հայաստանի համար։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ