Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Երկրի առջև ծառացած հիմնահարցերից շեղելու գործում կատարելապես հաջողակ են

 Երկրի առջև ծառացած հիմնահարցերից շեղելու գործում կատարելապես հաջողակ են
14.08.2026 | 19:18

Ազգային ժողովում կատարվողը տեսնելով՝ նույնիսկ հիմարները կհասկանան Նիկոլ Փաշինյանի ասած՝ որքան արագությամբ ենք գլորվում անդունդը։

ՔՊ-ական իշխանությունը կատարյալ ձախողակ է Հայաստանի առաջ ծառացած հիմնախնդիրները լուծելու, երկրի համար առաջընթաց ապահովելու գործում, սակայն կատարյալ հաջողված է հիմնահարցերից շեղելու, կեղծ օրակարգերով հանրությանը մոլորեցնելու գործում։ Դա արեց նախորդ գումարման ԱԺ-ում, ինչն էլ հիմա անում է այս խորհրդարանում։ Ընդդիմության կողմից փողոցային պայքար, իշխանության վրա ճնշում չկա, ինչը ՔՊ-ին թույլ է տալիս մուննաթ գալ ԱԺ ընդդիմության վրա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6103

Մեկնաբանություններ