Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրել               
 

Սերակարոտ

Սերակարոտ
23.09.2024 | 05:45

Շուրթերի մեջ էր պարպել եդեմի

Սերակարոտը` հեռու՜, ծիրկաթնո՜տ:

Հուզում էր տեսել, քամում էր մոլի

Կրքալարերի հևքը նվաղկոտ։

Օդում թանձրացել, կախվել էր մթնից

Քրտնածոր հյուլեն սերաարարման:

Տարփանվել կուզեր մեկեն ու նորից,

Եվ վաղուց չկար ո´չ չափ, ո´չ` սահման...

Վայրագ գգվանքից` մեջքը մահիկվել,

Տավիղ էր ասես` վաղուց չպրկված:

Խենթ սիրահարը, ձեռքը երկարել,

Անզուսպ լարում էր ամեն մի նոտան:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 39429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ