Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Թե ինչ եղավ հետո, երբ ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը արժանապատիվ պատասխան տվեց

Թե ինչ եղավ հետո, երբ ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը արժանապատիվ պատասխան տվեց
21.01.2026 | 12:57

Հիշո՞ւմ եք մեր դահուկորդին, ով փակեց ադրբեջանական գրությունը։

Երբ Ժաննան պարզաբանում էր պահանջում, ՀՀ դահուկային ֆեդերացիայի նախագահը արժանապատիվ պատասխան տվեց՝ ասելով, որ դա բացատրության կարիք չունի։

Եվ ի՞նչ եղավ հետո

Այսօր (20․01․2025) պարզ դարձավ՝ նրան ազատել են պաշտոնից

Հիմա հարցս պարզ է․

Մենք՝ որպես Հայ, պարտավո՞ր ենք սա հանդուրժել։

Մենք՝ որպես Ազգ, պետք է մենա՞կ թողնենք մեր մարզիկին ու այդ մարդուն, որ արժանապատիվ պատասխան էր տվել Ժաննային։

Եթե այո, ուրեմն մենք Ազգ չենք, այլ ամբոխ։

Մի ադրբեջանցի քնած Հայի կացնահարեց, վերադարձավ ու իր երկրում հերոսացվեց։

Քնած Հայ սպանելու համար։

Հասկանո՞ւմ եք։

Ով սա քաղաքական հարց է համարում, նա պարզապես խղճուկ մարդ է։

Սա Ազգային արժանապատվության հարց է։

Ես միանշանակ կանգնած եմ մեր դահուկորդի ու ՀՀ դահուկային ֆեդերացիայի նախագահի կողքին։

Եվ ամեն մարդ, ով իրեն Հայ է համարում, իրավունք չունի այս մարդկանց մենակ թողնելու գելերի ոհմակի մեջ։

Իսկ դու, Պետրոսի կին Ժաննա՝

ամոթ քեզ։

Դու չգիտես ինչ է Հայրենիքը,

չգիտես ինչ է Ազգային արժանապատվությունը:

1428-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ