Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով։ «Երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Մատ՝ երկու քայլից

Արա ԱԼՈՅԱՆ. Մատ՝ երկու քայլից
25.12.2012 | 16:55

Խոստացված երկու օրը դարձավ շախմատային պարտիայի ավարտը: Մատ՝ երկու քայլից:
«Դետսկի մատ»` կասեին մասնագետները:
Մանկական, այո, մանուկն ու ծերունին նույնն են, սա էլ մեկ այլ մասնագետների՝ հոգեբանների վկայակոչությունն է:
6-8 տարեկան երեխան ու 68 տարեկան ծերունին իրավունք ունեն միանման նայիվ լինել, նույնիսկ համանման երազանքներ տածել: Միայն թե պետք չէ այդ ծերունուց այլևս պահանջել իրականացնել հազարավոր մանուկների երազանքը. նա այդ գործում ապացուցել է իր ապաշնորհությունը:
ՄԻ բան էլ է ապացուցել: Լևոն Տեր-Պետրոսյանն ապացուցեց, որ շախմատիստ է: Կամ, գոնե, հաստատեց, որ ավելի շուտ շախմատիստ է, քան քաղաքական ֆիգուր: Պետք է հասկանալ նրա որոշումը, նրա այդ կարգավիճակը: Պետք է հասկանալ իմաստուն խաղին ապավինելու միջոցով «իմաստունի» համբավը փրկելու նրա ճիգը:
Ի դեպ, շախմատային վանդակները 64-ն են, ուստի «մեծն» Շախմատիստը, որ սիմետրիայի կողմնակից է (թեև առավելապես խոսքում և ոչ գործողություններում կամ, իր խոսքով, քաղաքագիտական վերլուծության մեջ), չի կարող իրեն թույլ տալ գոնե մի փոքր շեղում:
64-ում նա խաղաց 64 վանդակի իր կենտրոնական պարտիաներից մեկը (2008 թ. մարտի 1):
Այնպես որ, պարոնայք, 68-ը չի բռնում, հաշվարկներն ավարտված են: Ինչպես հայտնի երգում է ասվում, մի փոքր խմբագրմամբ ասենք` նա խաղի հետ կապ չունի, բայց բերել էին, որ բռնի….
Հա, մի բան էլ. շախմատը մենախաղ չէ. վատ չէր լինի՝ օր ծերության գեթ մեկ խաղընկեր ունենալ:
Թե՞ նախընտրելու է անցնել շախմատային վերջնախաղերի խորը վերլուծության:

Դիտվել է՝ 10413

Մեկնաբանություններ