Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Կեղեքումի ճիրաններում

Կեղեքումի ճիրաններում
24.03.2025 | 08:56

Ո՞վ է տալու պատասխանը

այս դատարկվող չգոյության,

անտանելի այս դառնության,

ուղեղ լլկող խաբեության,

կեղեքումի ճիրաններում

այս տառապյալ անհուսության․․․

Խեղ ու անմիտ խաղերում դաժան

գեհենական հրճվանքն է զոհասեղանի,

անզորի ճիչն է կոծում խելահեղ,

հռհռում է ճամփան կառափնարանի։

ՈՒ հեծեծում է անհուսությունը,

ծանրանում է մորմոքը անսփոփ ցավի,

դարի արյունոտ դատարկության մեջ,

լուսնահաչ ոռնում է ոհմակը գայլի։

(Իսկ հեռվում մնացած քարածոցերում

անհաշիվ դարերի մամռահոտ կա թաց,

ասպարը կորցրած մարտաձիերի

պայտերի զարկ կա հուշերում անանց):

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 15340

Մեկնաբանություններ

պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am