Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Երևանի իրական դեմքը

Երևանի իրական դեմքը
17.10.2025 | 12:35

Երևանի համայնքային բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ են դուրս գրվում, որպեսզի Թաթան երգի, իսկ երբ խոսում ենք Վարդաշենի 66, 68, 70 փլվող հանրակացարանների մասին, որտեղ մարդիկ ապրում են փլվելու եզրին գտնվող շենքերում, քաղաքապետարանը «գումար չունի»։

Տասնյակ երեխաներ այսօր քնում են պատերի տակ, որոնք ցանկացած պահի կարող են դառնալ իրենց գերեզմանը։

Սա է Երևանի իրական դեմքը՝ փայլի ու շոուի ետևում թաքնված մոռացված մարդիկ, աղքատություն և անտարբերություն։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ