Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.02.2026 | 22:00
Տե՛ր,
բերանս հեռացրո՛ւ բամբասելուց,
լեզուս՝ չար խոսելուց,
ականջներս՝ չար լուրերից,
ձեռքերս՝ հափշտակելուց,
ոտքերս՝ խոտոր ընթացքից
և զգաստացրո՛ւ բոլոր անդամներս, որ միշտ Քո կամքը կատարեմ։
Ամեն։
Սուրբ Եփրեմ Ասորի
Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ