Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.02.2026 | 22:00
Դու, Տե՛ր,
Քո առատ ողորմությամբ մխիթարիր Քո ծառաներին և տուր նրանց ապաշխարության հնարավորություն։ Հաշտվի՛ր Քո մարդասիրությամբ և դարձրու նրանց Քո Սուրբ
Եկեղեցու անդամները:
Որպեսզի հոգով առողջացածները` խոստովանությամբ և ապաշխարությամբ մտնեն Քո Սուրբ Եկեղեցին, Քո ժողովրդի հետ միասին Քեզ առաքեն օրհնություն
և փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ