Հաճախ կարելի է այս կարգի «մարգարիտներ» գտնել ՖԲ-ում և ֆեյսբուքյան տարածքից դուրս` «Հերիք է զզվեցնեք ձեր ռուսամետությամբ, ամերիկամետությամբ ու այլ մետությամբ։ Թող կորչեն բոլորը։ Պետք է հայամետ լինել, և վերջ» կամ այսպիսի խրոխտ, «քար ծակող» խոսքեր` «Ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ, ես հայամետ եմ»։
Լավ, իմաստուն մտքեր են, չէ՞։ Ամեն բառից հայրենասիրություն է ծորում։
Հիմա այսպիսի մի հարց` կարո՞ղ եք գտնել մի ռուս, որ ասի` ես ռուսամետ եմ, գերմանացի, որ ասի` ես գերմանամետ եմ, ճապոնացի, ավստրիացի, իտալացի, արաբ, մոզամբիկցի, վիետնամացի, նորվեգացի կամ իսլանդացի, որ ասեն` ես ճապոնամետ եմ, ես ավստրիամետ եմ, ես արաբամետ եմ կամ վիետնամամետ եմ։ Ցանկացած ազգության ու երկրի համար գերական իրենց ազգային ու պետական շահն է։ Այդ մասին չեն շեփորում, կուրծք չեն ծեծում։ Պարզապես յուրաքանչյուրն իր ազգային, պետական շահերից ելնելով է հարաբերություններ հյուսում այլ երկրների հետ ու զարգանում, հզորանում։ Մեկի հետ` ավելի սերտ, մյուսի հետ` պակաս սերտ` կախված տվյալ երկրի հետ ընդհանուր շահերի աստիճանից։
Մյուս կողմից, ասենք թե քո բնածին երախտամոռությամբ բոլորի վրա թքեցիր և մնացիր մենակ։ Հետո՞։ Ծակ շալվարովդ, քամակդ բաց ո՞նց ես երկիրդ պահելու, երբ ոչ բանակ ունես, ոչ տնտեսություն, ոչ ուղեղի նշույլ։
Թուրքն արդեն երկրումդ է, քեզ վրա ծիծաղելով, ձեռ առնելով հանգիստ գրավում է երկիրդ, իսկ դու փալաս հալովդ բոլորին քշում ես, թե` ես հայամետ եմ, թքած ունեմ ձեզ վրա։
Ոչհարգելի ոչխար, քեզպես ողորմելի, տհաս արարածը նախ պետք է քեզնից բազմիցս հզոր մի երկրի կամ երկրների օգնությամբ ոտքի կանգնի, սովորի գործարան կառուցել, արտադրել, զարգանալ, հզորանալ, նոր միայն հոխորտալ մյուսների վրա։
Դարեր ի վեր միայն կորցրել ու ցեղասպանվել ես, որովհետև ոչ քեզ պաշտպսնելու տղամարդություն ունես, ոչ քեզ հետ ընդհանուր շահեր ունեցող երկրների հետ հարաբերություններ հսստատելու խելք ու գիտակցություն։ Տգետ ու ոչխար եղել ես, այդպիսին էլ մնացել ես։ Իսկ փալասի վրա բոլորը կոշիկներ են մաքրում։
Վարդգես ՕՎՅԱՆ
Հ.Գ.
Փորձեցի պարզ, հասկանալի լեզվով գրել, բայց դե տգետը, տարրական մարդկայինից զուրկը հազիվ թե հասկանա, որ ոչ ռուսն է մեղավոր, ոչ ամերիկացին կամ վրացին։ Պրոբլեմն իր դատարկ գլուխն է։