2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Հավաքագրում են համակարգչային սարքեր

Հավաքագրում են համակարգչային սարքեր
29.03.2020 | 12:32

Կորոնավիրուսի համավարակը, երկրում հայտարարված արտակարգ դրությունը ուսուցումը բուհերում և դպրոցներում տեղափոխել են վիրտուալ հարթակ: Դասերն անցկացվում են հեռահար սկզբունքով: Սակայն ոչ բոլորն են ապահովված համապատասխան տեխնիկայով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ազդարարում է համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի մեկնարկը։ Սկսում են հավաքագրել համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար։Անհատներն ու կազմակերպությունները դրանք կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):


Մանրամասները՝ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է՝ 5451

Մեկնաբանություններ