Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով։ «Երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։               
 

Երևանի փոխարեն Ֆրանսիայից օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլում

Երևանի փոխարեն Ֆրանսիայից օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլում
18.07.2025 | 21:06

Դեռ չպարզված պատճառով չեղարկվել է Լիոն-Երևան թռիչքի TO 7500 չվերթի ժամանումը «Զվարթնոց» օդանավակայանում։

Ըստ ուղևորների, որոնք կարողացել են կապ հաստատել իրենց հարազատների հետ, օդանավը թռիչքի ժամանակ կայծակնային ամպերի մեջ է ընկել և ստիպված վայրէջք է կատարել ոչ թե Հայաստանի մայրաքաղաքում, այլ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։

Ըստ ուղևորների, օդանավում նրանց տեղեկացրել են, որ թուրքական կողմը թույլ չի տվել շարունակել չվերթը դեպի Երևան և ուղևորներին հավանական է կվերադարձնեն Ֆրանսիա։

Ո՞րն է նման որոշման պատճառը դեռ հայտնի չէ։

Կփորձեմ ավելի ուշ թարմացնել այս ինֆորմացիան։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3377

Մեկնաբանություններ