Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հարկադիրը գնաց Մուրմանսկ

Հարկադիրը գնաց Մուրմանսկ
22.11.2026 | 11:40

Մինչ Փաշինյան Նիկոլն ու ՔՊ-ն իբր անհաշտ պայքար են ծավալել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և «ռուսական աշխարհի» այլ կառույցների դեմ, Հարկադիրն իր ղեկավարներին ուղարկել է Մուրմանսկ։ Ուշադի՛ր՝ ոչ թե Չիկագո, Մարսել, Կրակով կամ Բարսելոնա, այլ Մուրմանսկ։
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փորձի փոխանակում է իրականացնում Մուրմանսկի քաղաքային Հարկադիրի հետ։ Ուշադի՛ր՝ ոչ թե Ռուսաստանի Դաշնության, այլ ընդամենը Մուրմանսկի Հարկադիրի հետ։
Դա էլ մի կողմ։ Ուրեմն՝ համաձայն հանրամատչելի տեղեկությունների, Մուրմանսկ քաղաքի Հարկադիրում աշխատողների սուր դեֆիցիտ կա։ Քաղաքային կայքերն անընդհատ տեղեկություն են տեղադրում, ըստ որի՝ Մուրմանսկի Հարկադիրում ծառայողներ են պահանջվում։ Վերջին տվյալներով՝ Մուրմանսկի Հարկադիրում առկա է 67 թափուր հաստիք։ Ընդ որում՝ ծառայողների պահանջարկն այնքան մեծ է, որ Մուրմանսկի Հարկադիրի ղեկավարությունը պատրաստ է մարդկանց աշխատանքի ընդունել նույնիսկ առանց աշխատանքային փորձի։ Այդ դեպքում ողջամիտ հարց է առաջանում. ո՞ւմ հետ և ի՞նչ է քննարկում Հայաստանի Հարկադիրը։
Ինչևէ։ Հայաստանի Հարկադիրը Մուրմանսկի Հարկադիրի հետ փորձի փոխանակում է կատարում, իսկ իրականում Հայաստանն «իջեցնում է» շրիշակի՝ կներեք, Մուրմանսկի մակարդակի։

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.
Լավ կլիներ, որ Հայաստանի Հարկադիրը վերցներ իր բոլոր պայմանական թորոսյանարմեններին և հա՛յդե Մուրմանսկ։ Շտապե՛ք, մնացել է 67 թափուր հաստիք։
Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ