Աղոթարան
29.03.2026 | 22:00
Տեր Հիսուս Քրիստոս,
որ այսօր փառքով մտար Երուսաղեմ,
և ժողովուրդը քեզ դիմավորեց արմավենու ճյուղերով ու օրհնություններով,
Փրկիչ Հիսուս,
Այսօր էլ մենք ամբողջ սրտով և հոգով բացականչում ենք.
«Օվսաննա, Դավթի Որդի,
օրհնյա՛լ ես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով հանուն մեր փրկության։
Փառք Քեզ Տեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչը» ՖԲ էջից
Մեկնաբանություններ