«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Եվրամիությունը խորհուրդ է տալիս արտոնել

Եվրամիությունը խորհուրդ է  տալիս արտոնել
06.06.2008 | 00:00

Հունիսի 20-ին արմատական ընդդիմության հայտարարած հանրահավաքը ոչ միայն ՀՀ իշխանություններին է «դիվադադար» արել, այլև շարունակում է մնալ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, պաշտոնական այցով Երևան ժամանած Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության փոխտնօրեն Հյուգ Մինգարելլին երեկ ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Եվրամիությունը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս արտոնել հունիսի 20-ին ընդդիմության նախատեսած հանրահավաքը։ «Մենք խորհուրդ ենք տալիս իշխանություններին չխոչընդոտել հանրահավաքի անցկացմանը, քանի որ դա ավելի մեծ դժգոհություն կարող է առաջացնել, մինչդեռ տվյալ ակցիայի անցկացումը երկխոսության հնարավորություն կարող է լինել»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, հավելելով, թե ԵՄ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում առավել ընտրողական լինել կալանավորվածների և այն մարդկանց հանդեպ, ովքեր իրոք մասնակից են եղել մարտի 1-ի անկարգություններին։

Մնում է սպասել ՀՀ իշխանությունների պատասխան քայլին, եթե մերոնք ընդհանրապես պատրաստվում են այս ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել, պերմանենտ դատավարություններից զատ։

Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 23826

Մեկնաբանություններ