«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են

Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են
13.09.2026 | 13:23

Էսօր թագավորն այցելեց էսինչ տեղը... Թագավոր, թագուհի, արքայազն, պալատ... Քսանմեկերորդ դարում Անդերսենի հեքիաթի նման ա հնչում։

Նախանձում եմ անգլիացիներին. լավ ա, որ թագավոր ունես իշխանավորների անկառավարելի ռամիկացման էս դարում, առավել ևս՝ թագուհի՝ հմայիչ կին, որը տարիների ընթացքում դառնում ա ազնվազարմ տատիկ, իսկ դու ասում ես՝ Ձերդ Մեծություն։

Անգլիացիներն իրանց անցյալից չեն բաժանվում, վարպետորեն միաձուլված են պահում անցյալն ու ներկան։ Անգամ նրանց լեզուն անցյալի համար հատուկ տարածք ունի՝ մտնում ես մեջը, ու անցյալը դառնում ա ներկա՝ խոսում ես անցյալ ժամանակով, բայց ներկայի մասին՝ դու միաժամանակ և՛ անցյալում ես, և՛ ներկայում։

Հա՛, նրանց կյանքում անցյալը միշտ ներկա ա։ Էդ նույնն ա, ինչ խոհանոցի սեղանին մի միջնադարյան սկահակ ունենաս. անգամ սովորական հաց ու պանիրը նրբագույն խորտիկ ա դառնում։

Թե չէ, ձեզ թվում ա՝ ի՞նչ ա ժավելի սպիրտը՝ մաքրող հեղու՞կ, քիմիական նյու՞թ։ Չէ՛, ժավելի սպիրտը երևանյան բակային ֆոլկլոր ա, փոքր դոզայով նոստալգին ա, որ կուլ ես տալիս ու հայտնվում անցյալում։

Մեր ներկայի մեջ անցյալ չկա. երբ գնում ենք անցյալ, լրիվ կտրվում ենք ներկայից, ու ապրում ենք անցյալում, ապրում ենք անցյալով, ու ներկան անցնում ա մեր աչքի առաջով, ասես հեռուստացույցի էկրանին։

Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են՝ քանդում են մեր տները, կտրում են մեր ծառերը, մսխում են մեր խնայողությունները... Մենք նայում ենք մեր անցյալից, մեզ դուր չի գալիս, բողոքում ենք, անիծում, հայհոյում ու շարունակում ենք ապրել մեր անցյալում. ուժ չունենք անցյալից դուրս գալու։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 13038

Մեկնաբանություններ