Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

«Ցույց տվեք, թե ինչ կարող եք անել առանց պետական մեքենայի»

«Ցույց տվեք, թե ինչ կարող եք անել առանց պետական մեքենայի»
13.11.2012 | 13:30

Թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 135 դպրոցի տնօրինությունը պարտադրել է բոլոր ուսուցիչներին իրեն ներկայացնել առնվազն երկու ընտրողի անուն -ազգանուն, ովքեր հաստատապես քվեարկելու են հանրապետական թեկնածուի օգտին:

«Մեր տեղեկություններով` նույնատիպ հրահանգ տալիս են թիվ 1 ընտրատարածքի բոլոր դպրոցների տնօրենները,-հավաստիացնում է ԱԺ նախկին պատգամավորը, որ պայքարի մեջ է մտել խորհրդարան վերադառնալու հավատով:-

Դրա մասին օրեր առաջ ահազանգել էին թիվ 133 դպրոցի ծնողները. իսկ այսօր` նաև տարբեր դպրոցների մանկավարժներ, ովքեր ուզում են ազատ ընտրություն ունենալ և չկատարել ապօրինի հանձնարարություններ:

Դպրոցների ու պարտադրանքների տակ դրված մանկավարժների, դայակների ու դաստիարակների աջակցությամբ դուք «կարող» եք, տղերք. ավելի լավ է ցույց տաք, թե ինչ կարող եք անել առանց պետական մեքենայի ու` ժողովրդի համար:

(ՀՀԿ-ական մրցակցիս կարգախոսն է` «Ձեր վստահությամբ մենք կարող ենք»)»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 15160

Մեկնաբանություններ