Գնալով տագնապալի լուրեր են ստացվում մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարձակման մասին, որն այս անգամ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի՝ Իրանի համար աղետալի, Հայաստանի և մնացյալ աշխարհի համար ծանր հետևանքներով:
Թրամփը մարդկության ողջ պատմության ընթացքում երկրորդ Հիտլերն է, նրա օրոք Երրորդ համաշխարհային պատերազմի և միջուկային սպառազինության կիրառման ռիսկն ավելի բարձր է, քան նույնիսկ այլասերվածների հովանավոր և ճիվաղ Բայդենի նախագահության շրջանում: ԱՄՆ- ի ներկայիս նախագահը համատեղում է շովինիստի, միջազգային ահաբեկչի, դերասանի, ագրեսորի, զավթիչի և քաղաքական խուլիգանի հատկանիշները: Մի առիթով արդեն գրչել եմ, որ ջհուդամասոնների ստեղծած ու նրանց մկանունքը հանդիսացող այդ պետությունը՝ ԱՄՆ-ը, որն այժմ էլ իրեն դրսևորում է որպես միջազգային ժանդարմ, չի կարող լավ նախագահ ունենալ՝ լինի նա դեմոկրատ, թե հանրապետական: ԱՄՆ-ի լավ նախագահը չորս տախտակի միջև գտնվողն է:
Քիչ առաջ «Известия»-ի փոխանցմամբ , «Reuters» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացել է առաջիկա մեկ օրվա ընթացքում Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման մասին: ԱՄՆ-ը կարող է գրոհել Իրանին առաջիկա 24 ժամվա ընթացքում:
«Երկու եվրոպացի պաշտոնյայի հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է թվում, նրանցից մեկը հայտարարել է, որ այն կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամում»,- նշված է հրապարակման մեջ:
Ըստ պարբերականի, նաև իսրայելցի պաշտոնյան է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հարվածել Իրանին, «չնայած ծավալը և ժամկետը դեռ որոշված չեն»:
Կատարում գտնվող, ԱՄՆ-ի և Արաբական Միացյալ էմիրությունների ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող Ալ- Ուդեյդ ամերիկյան ավիաբազայի անձնակազմի մի մասը Մերձավոր արևելքում իրադրության սրման պատճառով նույն օրը լքել է այն՝ զգուշանալով Իրանի պատասխան հրթիռային հարվածներից: Հստակեցվել է, որ 2025թ. հունիսին Իրանին ԱՄՆ-ի ավիահարվածների նախաշեմին ամերիկացի որոշ զինծառայողներ նույնպես դուրս են բերվել Մերձավոր Արևելքի ռազմակայաններից։
Մեկ օր առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնա Թրամփը կոչ էր արել Իրանում ցուցարարներին գրավել երկրի պետական հաստատությունները: Նա հավելել էր, որ չեղարկել է Իրանի իշխանությունների հետ նախկինում պլանավորված բոլոր շփումներն «այնքան ժամանակ, քանի դեռ ցուցարարների անիմաստ սպանությունը չի դադարել»: ԱՄՆ-ի նախագահը նաև խոստացել է, որ ցուցարարների օգնությունն «արդեն ճանապարհին է»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հունվարի 12-ին հայտարարել էր, որ Թրամփը չի վախենա ամերիկյան ռազմական ուժն օգտագործել Իրանի դեմ, եթե դա պահանջեն հանգամանքները: Նա հաստատել է, որ Իրանի կառավարության ներկայացուցիչներից մեկը կապի է դուրս եկել ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ և հայտնել է Թեհրանի հրապարակային հայտարարություններից տոնով էականորեն տարբերվող դիրքորոշում:
Թրամփը, ինչպես Նիկոլ հայադավը, աչքի է ընկնում ստախոսությամբ ու դրանում լկտիության ռեկորդներ սահմանելով, իր խոսքը հաճախակի և անամոթաբար փոխելով, պարբերաբար հակասելով նախկինում արած իր իսկ հայտարարություններին: Եթե հիշում եք, իշխանության գալով ու նույնիսկ դեռ նախընտրական խոստումների շրջանում Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ-ը կենտրոնանալու է իր ներքին խնդիրների լուծման վրա և այլևս չի միջամտելու այլ պետությունների ներքին գործերին, չի զբաղվելու դրանցում գունավոր հեղափոխություններ, հեղաշրջումներ կազմակերպելով: Մինչդեռ այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Իրանում, հենց Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի, թերևս նաև Մեծ Բրիտանիայի կազմակերպած գունավոր հեղաշրջման փորձն է, որն արդեն իսկ թափված արյունը նկատի ունենալով, կարելի է անվանել կարմիր հեղափոխություն: ԱՄՆ-ը և Իրանի արտերկրյա մյուս թշնամիներն օգտվելով Իրանում արևմտյան, հատկապես, ամերիկյան պատժամիջոցների հետևանքով առաջացած ծանր իրավիճակի (կտրուկ և հսկայական գնաճ, կարճ ժամանակաընթացքում ազգային վճարամիջոցի արժեզրկում շուրջ 70 կամ այս պահին գուցե ավելի անգամ) արդյունքում բնակչության մի մասի դժգոհությունից և ընդվզումից, Իրանի իշխանությանը տապալելու նպատակով, գործի են դրել երկրում գտնվող իրենց հինգերորդ շարասյանը, ինչն Իրանի իշխանություններին ստիպել է դիմել համապատասխան քայլերի և ինքնապաշտպանության՝ Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության կորուստ թույլ չտալու համար:
ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանն Իրանում գտնվող իրենց քաղաքացիներին արդեն կոչ են արել անհապաղ լքել երկրի տարածքը…
Ստեղծված իրավիճակը պահանջում է Ռուսաստանի և Չինաստանի կողմից անհապաղ ու համատեդ հակազդեցության միջոցներ՝ կտրուկ և ազդեցիկ գործողություններ, որպեսզի կանխվի իրեն համաշխարհային ժանդարմի դեր վերապահած ԱՄՆ-ի կողմից Իրանի ավերումը, հակառակ պարագայում այն, ինչ կարող է կատարվել Իրանի հետ, կլինի Ռուսաստանի և Չինաստանի հերթական աշխարհաքաղաքական պարտությունը, որն առաջիկայում բախտորոշ նշանակություն կարող է ունենալ նաև հենց այդ պետությունների համար: ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից միբևեռ աշխարհակարգի հաստատման ճանապարհին հաջորդ զոհերը կարող են նրանք լինել՝ պետությունը ներսից պայթեցնելու ու ներքին ճգնաժամի բարձրակետի ժամանակ արտաքին ռազմական ագրեսիայի նույն սցենարով:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան