Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Մեր դիմաց ոչ մի սահման չունեցող ոչնչություններ են, որոնց դեմ մենք փորձում ենք պայքարել 19-րդ դարի ռոմանտիկ դուելյանտների կանոններով

Մեր դիմաց ոչ մի սահման չունեցող ոչնչություններ են, որոնց դեմ մենք փորձում ենք պայքարել 19-րդ դարի ռոմանտիկ դուելյանտների կանոններով
15.01.2026 | 15:16

2021 թվականի ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանից գերիներ վերադարձվեցին:

Տվյալ դեպքում ընտրություններին դեռ 5 ամիս կա, բայց արդեն ստիպված են «սնուցել» սրանց, որովհետև շատ լավ գիտեն իրերի իրական վիճակը:

Միջանցքը, ներդրումները, բենզինն ու ցորենը, գերիներն ու խաղաղությունը ընդամենը թմրանյութեր են, որոնք միտված են ևս մեկ անգամ լեգիտիմացնել մեր օկուպացիոն վարչակազմը: Հայերը պետք է ևս մեկ անգամ գնան ու իրենց քվեով հաստատեն, որ հենց սա էր իրենց ուզած Հայաստանը...

Սակայն այս խնդիրը գնալով դժվարանում է, ինչն էլ խաղացողներին դրդում է ֆալշստարտերի, որոնցից ամենացցունը եկեղեցու դեմ պայքարի վաղաժամ մեկնարկն էր:

Բոլորս պիտի հասկանանք մեկ կարևոր բան` սրանք էն մարդիկ են, որ հինգ տարի գերի կպահեն Բաքվի բանտում, որ հետո ազատումը թանկով խուրդեն ժողովրդի վրա: Պետք եղավ էլի գերի կտան, հողեր կհանձնեն ու 5 տարի հետո ընտրություններից առաջ հերոսաբար «կազատագրեն»: Արանքում զոհեր, խեղված ճակատագրեր, ոչնչացված մշակույթ, պղծված պատմություն...

Սրանք էս են, հետևաբար իրանց դեմ պայքարը պետք է լինի համարժեք։

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ