ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Աշնան ծառերը

Աշնան ծառերը
25.11.2023 | 21:11

Աշնանը ես մի ծառ ցնցեցի՝

Որ խաղան տերևները դեղին,

Բայց ծառից տագնապներ թափվեցին,

Ինչուներ շաղվեցին հողին:



Հրաժեշտ, բաժանում թափվեցին,

Սպասման անհամբեր վայրկյաններ,

Ճյուղերից պոետներ կախվեցին՝

Ուշ աշնան հարազատ զավակներ...



Եվ նրանք ճոճվում են նիրվանա՝

Նրանց հետ տերևները դեղին,

Ամեն պահ՝ «Կգա՛ նա, կգա՛ նա,

Սպասման հիվանդը վերջին»:



Տխուր են ուշ աշնան ծառերը,

Արցունք են տերևները դեղին,

Լսու՞մ եք՝ մի կտրեք ծառերը,

Տերև ենք դողացող ճյուղերին...

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 38427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ