Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր ՈՒրարօղլուն հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 22-ին։
«Նոր ճանապարհը նշանակալի ներդրում կունենա Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման գործում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ, ընդհանուր առմամբ, կբարձրանա բեռնափոխադրումների արդյունավետությունը լայն տարածքում՝ Պեկինից մինչև Լոնդոն», – ընդգծել է ՈՒրարօղլուն։
Հիշեցնեմ, որ այս ՈՒրարօղլուն ամբողջ ընթացքում միշտ խոսել է, այսպես կոչված, միջանցքի մասին, և հիմա` անգամ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո վերջինս կրկին կառչած է այդ գաղափարին։
Այս նախագիծը շուրջ 224 իմ երկարություն է ունենալու, որը ըստ բաց աղբյուրների ֆինանսավորվում է արտաքին վարկային միջոցներով` 2,4 միլիարդ եվրոյի չափով։
Ըստ թուրքական կողմի, այս ճանապարհը ծառայելու է տարեկան 5,5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար։
Շինարարության ընթացքում նախատեսվում է կառուցել հինգ թունել, 10 կամուրջ և այլ ենթակառուցվածքներ, ինչը ըստ ՈՒրարօղլուի, լրացուցիչ խթան կտա երկրի արևելյան շրջանների (հատկապես Արևմտյան Հայաստանի) տնտեսությանը։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ