Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Պետք էր պարտվողական պատերազմ, կապիտուլյացիա, որ ժողովուրդը հաշտվեր մեծ զիջումների հետ

Պետք էր պարտվողական պատերազմ, կապիտուլյացիա, որ ժողովուրդը հաշտվեր մեծ զիջումների հետ
23.08.2025 | 17:43

Նիկոլ Փաշինյանը իր գրառման մեջ մասնավորապես նշել է․ «Ի վերջո, ինչու՞ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի։

Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, եւ այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական եւ հետաքրքիր գործընկեր»։

Նիկոլ Փաշինյանը կեղծում է, ինչպես միշտ։ Նիկոլ Փաշինյանին 2020 թվականի պատերազմը պետք էր, որպեսզի հազարավոր զոհերից, կապիտուլյացիայից հետո Հայաստանի ժողովրդի աչքը վախենար, ստիպված հաշտվեր Արցախի կորստի, հայաթափման, Հայաստանի սահմանամերձ տարածքից մեծ զիջումների, սահմանազատման անվան տակ Կիրանց-Բաղանիս հատվածում, Բերքաբերում 30 տարի ամրացված դիրքերի, Կիրանցի հողերի հանձնման, Սյունիքից միջանցքի հանձնման հետ։ Եթե 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեր այս ամենն Ադրբեջանին զիջելու մասին, բարկացած հանրությունը նրան խցանի նման կթռցներ իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանին թավշյա հեղափոխություն-քաղաքական մեծ թատրոնով իշխանության են բերել դրսի հզոր ուժերը՝ Հայաստանում իրենց ազդեցիկ գործակալների միջոցով։ Նրանք են տվել Նիկոլ Փաշինյանի գործողությունների ծրագիրը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ