Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը հայտարարում է․«Այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են… Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»։
Այս ձևակերպումը հուշում է, որ սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի կողմը։
Միաժամանակ արվում է խաղաղության իմիտացիա, որն իրականության հետ կապ չունի։
Սա տեղավորվում է գործող իշխանության կողմից խրախուսվող հակառուսական քարոզչության մեջ, և ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները հակված են ընդունել ադրբեջանական վասալիտետի պայմանները։
Սակայն իրականությունն այլ է․
Ադրբեջանը, չստորագրելով խաղաղության պայմանագիրը, բաց է պահում պատերազմի դուռը։
Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, երկրի մի մասը դեռ օկուպացված է։
Իսկ մեր ժողովրդավարության գլխավոր վտանգը գալիս է ներսից՝ Փաշինյանի իշխանության ավտորիտար միտումներից։
Հետևաբար, վտանգավոր է հասարակությանը մատուցել կեղծ «անվտանգության պատրանք», այն դեպքում, երբ Հայաստանի առջև ծառացած հիմնական սպառնալիքները իրական են, առարկայական և պահանջում են պատասխանատու քաղաքականություն։
Սուրեն Սուրենյանց