-
21.02.2025|
11:32
Ժամանակն անխուսափելիորեն ցույց կտա, որ Հայաստանի արևմտամետներն իրենց հաշվարկների մեջ սխալվել են, ու սխալն այդ գործվել է 100 տարի առաջ, 200 տարի առաջ, 300 տարի առաջ… Այսպես կարելի է վերադառնալ մինչև Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակահատված (ու դեռ ավելին), երբ երկիրը ներսից պառակտվեց հատկապես նրանց պատճառով, ովքեր լատինամոլությամբ քանդեցին ներքին հասարակական միասնությունը, և Թագավորությունն ուղղակի քանդվեց լատինամոլ և լատինաֆոբ խմբերի ներքին բախումների, արտաքին թշնամու դեմ միասնական ճակատի փլուզման, ներքին դավադրությունների հետևանքով։
-
20.02.2025|
12:13
Այս շարժումը միայն Արցախի, նրա ինքնորոշման ու պայքարի մասին չէր, այն համազգային գործընթացի ամբողջությունն էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որը բերեց Հայաստանի անկախությանը, Արցախի ինքնորոշմանը, պատերազմում էլ` հայ ժողովրդի հաղթանակին:
-
20.02.2025|
07:19
1908 թ․ հրապարակված այս երգիծանքի հեղինակը գյուղատնտես, խմբագիր-հրատարակիչ Աշոտ Աթանասյանն է (1870, Երևան - 1941, Երևան):
-
20.02.2025|
05:50
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին:
-
19.02.2025|
16:31
1901 թ․ Բանաստեղծը տպագրեց «Պոետն ու Մուսան» պոեմը։ Դա դառնությամբ ու հուսահատությամբ առլեցուն, «անհաս փառքի ճամփայի» տատասկների կամ, ինչպես գրել է նամակներից մեկում՝ «մռայլ ու տափակ, մանր ու չնչին» իր օրերի մասին ստեղծագործություն է։ Այդտեղ Հովհ․ Թումանյանն ունի այսպիսի տողեր․
-
17.02.2025|
17:02
1991-ի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը թուրքական նեղ շրջանակներում ներկայացրեց Բերձորը (Լաչինը) Մեղրիի դիմաց փոխանակելու գաղափարը:
-
16.02.2025|
06:28
Բարբառները մարդկանց նման են՝ ծնվում են, ապրում և, ցավոք, մեռնում։ Մեռնում են գործածողների չգոյության պատճառով։ Հետո իրենց լավագույն, մնայուն, կենսունակ բառերը փոխանցում են մայր լեզվին, իսկ իրենք վերածվում գիտական ուսումնասիրության նյութի։
-
15.02.2025|
20:26
Այսօր ես որոշեցի Թումանյանի քառյակների մասին խոսել։ Բանաստեղծն իր գրական զարգացման ողջ ընթացքում ձեռք բերած փորձով, բանաստեղծական որոնումներով, աշխարհի ու մարդու մասին մտորումներով նախապատրաստվել է քառյակներին ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում։ Նա իր կենսափորձն ու ստեղծագործական նվաճումներն ամփոփել է քառյակներում, որոնք չորս տողի, երբեմն մեկ բառի մեջ կարողացել են արտահայտել անսահման լայն բովանդակություն։
-
15.02.2025|
09:13
Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անժխտելիորեն բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը: Թումանյանի կյանքի բազմաթիվ դրվագներ կարծես մեկտեղվում, զուգահեռվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ: Բանաստեղծն ապրում էր իր ժողովրդի համար բարդ ու դաժան ժամանակներում և ամբողջովին կիսում էր հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Կիսում էր ոչ միայն ինքը, այլև նրա ամբողջ ընտանիքը: Նրա չորս որդիներն էլ զինվորներ էին, չորս
-
12.02.2025|
17:15
Մի քանի կցկտուր վկայություններից պարզել եմ, որ Հրանտ Մաթևոսյանի չափ մեկ էլ Չարենցն էր ընկալել Անդրանիկին։ Դժվարահաճ Չարենցը։ Բայց Չարենցը կաշկանդված էր իր ժամանակով ու չարտահայտվեց։ Իսկ երբ կարելիություն եղավ արտահայտվելու՝ ընկալածները մեռել էին, սերունդներ էին անցել, լեգենդն էլ՝ խամրել։
նքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am