26.06.2012|
00:52
Քրիստոնեության եկեղեցական պատմության մեջ թարգմանիչների սրբադասման հայոց օրինակը եզակի է։ Սովորաբար սրբադասվում են հոգևոր ակնառու սխրանքների արժանացած քրիստոնյաները, իսկ որ պարզապես թարգմանչական հմտության համար սրբադասվեն, դա չլսված նախադեպ է, բայց փաստ, որի կողքով պետք չէ անցնել, այլ քննել դրա պատճառն ու նպատակը։