06.02.2025|
11:16
Դժվար է ասել, թե Փաշինյանի ամերիկյան ընթացիկ շրջագայությունը որքանո՞վ է «աշխատանքային այց»: Ավելին՝ դժվար է ասել՝ ո՞րն է այդ այցի նպատակը, բացի մի քանի տեղացի հայերի հետ «զոռովշառով» հանդիպելը: Կարծիք կա, որ իրական նպատակն ընդամենը «հետախուզական» է՝ հասկանալու՝ ի՞նչ են մտածում իր մասին, կարո՞ղ է ապավինել Թրամփի վարչակազմին և այլն: Բայց դա արդեն այլ թեմա է: Այս օրերի ամենաուշագրավ բանն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ էր մեկնել նորանոր անընկալելի ու անընդունելի հայտարարություններ հնչեցնելու, նախկինում հնչեցրածները, այսպես ասենք, «թարմացնելու» համար: