Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Քաղաքը «դղրդացնում» են

Քաղաքը «դղրդացնում» են
01.11.2013 | 00:15

«Իրատես de facto» թերթի լրագրող ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ արդեն տևական ժամանակ հետաքննություն է անցկացնում Երևանում հրավառությունների կազմակերպման առնչությամբ: Երեկ նա և Սպառողների ասոցիացիայի նախագահ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում ներկայացրին խնդրի մանրամասները: «Երեք տարի է` «Իրատես de facto» թերթը լրագրողական հետաքննություն է սկսել այս թեմայով: Հրավառությունները, որ շատ անկազմակերպ բնույթ ունեն և վերածվում են համաճարակի, կառավարության «օրհնությամբ» չեն դադարում: Երկուսուկես տարվա ընթացքում մեր ուղարկած նամակներին տալիս են նույն պատասխանը` դեռևս կարգավորում ենք օրենքի սահմաններում: Ի՞նչ է նշանակում «օրենքի սահմաններում», երբ 23:00-ից հետո էլ, առաջ էլ քաղաքը դղրդում է: Դուբայից շատ անորակ հրավառության պայթուցիկներ են բերում, որը շատ արագ վաճառվում է: Ոստիկանությունն իր գործառույթը չի կատարում կամ ճնշման տակ է: Թե չէ ժամը 1-ին մեկը քեֆ է անում, ասում են` ոնց իմանանք, ոնց գտնենք»,- ասաց Վրեժ Առաքելյանը` տեղեկացնելով, որ համապատասխան օղակները իր նամակներին պատասխանում են, թե պետք է առնվազն յոթ օրենքում փոփոխություններ լինեն` հարցը կարգավորելու համար: Այս հարցով երկու անգամ Հանրային խորհրդին են դիմել, սակայն ապարդյուն. ոչ մի արձագանք, ոչ մի քննարկում չի եղել:
«Մեր վերջին նամակն այս հարցով եղել է 2011-ին, պատասխանն այն է, որ ստեղծվել է միջգերատեսչական խորհուրդ` յոթ նախարարությունների ներկայացուցիչներից, որոնք հիմա օրենսդրական կարգավորմամբ են զբաղվում: Եթե 2011-ին ստեղծվել է, ուրեմն գոնե չորս-հինգ ամիս հետո պետք է արդյունք լիներ: Բացի սրանից, այլ մարմին էլ է ստեղծվել, որն իրականում նույն բանն է»,- հավելեց Արմեն Պողոսյանը` շեշտելով, որ ինքը դեմ է խնդրի արմատական լուծմանը, այսինքն` հրավառությունների իսպառ վերացմանը, պարզապես պետք է չափորոշիչներ սահմանվեն, լինի համապատասխան սերտիֆիկատ: Սակայն մյուս բանախոսի դիտարկմամբ, պետք է կտրականապես արգելեն հրավառությունները, մինչև օրենքով կարգավորվելը: «Դժվարանում եմ պատկերացնել, թե յոթ օրենքում ինչպես է հնարավոր փոփոխություն կատարելը: Երբ պետք է ընդամենը որակյալ ապրանք բերել, որ երկուսուկես կիլոմետր հեռավորությունից մարդկանց չանհանգստացնեն` ուղիղ հարվածելով նյարդային համակարգին: Հարցը փորձում են փակուղի տանել, պետք է խնդիրը լուծել»,- ասաց Վրեժ Առաքելյանը` նշելով, որ առաջիկայում Նոր տարի է, ու հասարակությանը սպասում է հերթական «դիվադադար»:
«Այս հարցի հանդեպ դիտավորյալ անուշադրությունը պայմանավորված չէ՞ որոշ մարդկանց բիզնես շահերով» մեր հարցին ի պատասխան Արմեն Պողոսյանն ասաց. «Ճիշտ եք, կան շահեր: Այդ ապրանքատեսակը ներկրող կոնկրետ անձինք կան, որոնք ունեն մեծ եկամուտներ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ