Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բերման էին ենթարկվել ՏՏ ոլորտի աշխատակիցներ

Բերման էին ենթարկվել ՏՏ ոլորտի աշխատակիցներ
24.06.2014 | 01:06

Հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» հոդվածի համաձայն:
Կենտրոնականի բաժնի մոտ հավաքվել էին մեծաթիվ քաղաքացիներ՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկվածներին: Ոստիկանության Կենտրոնականի բաժին էր գնացել նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Պարոն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այնտեղ է, քանի որ բերման ենթարկվածների թվում էին նաև ԻՏՁՄ անդամ ընկերությունների աշխատակիցներ, և իրենք մտահոգ են փաստի առնչությամբ: Նշենք, որ բերման ենթարկված ՏՏ ոլորտի աշխատակիցները մոտ մեկ ժամ պահվելուց հետո ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 տոկոսով՝ 38 դրամի փոխարեն դարձնելով 42 դրամ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ