Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանի կոմպոզիտորների միության նոր նախագծերը Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում

Հայաստանի կոմպոզիտորների միության նոր նախագծերը Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում
16.12.2014 | 11:47

Հայաստանի կոմպոզիտորների միությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը: Որդեգրած սկզբունքների համաձայն՝ միությունն անում է հնարավորը՝ հայկական երաժշտությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս հնչեցնելու համար:
Ինչպես մեզ տեղեկացրին կոմպոզիտորների միությունում, «Դ. Շոստակովիչ» միջազգային ասոցիացիայի հետ համատեղ Փարիզում դեկտեմբերի 13-ին և 14-ին անցկացվեցին հայկական մշակույթի օրեր, տեղի ունեցան համերգաշարեր ու կոնֆերանսներ՝ նվիրված հայկական մշակույթին, մասնավորապես երաժշտությանը: Փարիզի Դմիտրի Շոստակովիչի անվան կենտրոնում դեկտեմբերի 13-ին կայացավ Ավետ Տերտերյանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, ապա «Արամ» լարային քառյակը հնչեցրեց Կոմիտասի, Միրզոյանի, Շոստակովիչի ստեղծագործություններից: Դեկտեմբերի 14-ն ավելի հագեցած էր. հնչեց երաժշտություն. ֆլեյտայի և տավիղի համար գրված դուետներ, այնուհետև տեղի ունեցավ համերգ-կոնֆերանս Էդուարդ Բարսեղյանի մասնակցությամբ: Կայացավ նաև դուդուկահար Արայիկ Բախտիկյանի մենահամերգը, իսկ երեկոն ավարտվեց ջութակի, ալտի և թավջութակի հնչյունների ներքո. ներկայացվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Այս նախագծի գեղարվեստական ղեկավարն է Սաթենիկ Սմբատյանը:
Դեկտեմբերի 17-ին էլ Մոսկվայում Ռուսաստանի կոմպոզիտորների միության, ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների հետ համատեղ, Պրոկոֆևի տուն-թանգարանում կանցկացվի երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնի պատասխան համերգը, որտեղ կհնչեն Վ. Սարգսյանի, Դ. Բալասանյանի, Դ. Սաթյանի, Է. Մակարյանի, Ք. Գրիգորյանի, Դ. Պիվազյանի և Ս. Ալեքսանյանի ստեղծագործություններից: Համերգին ներկա կգտնվի նաև հայ կոմպոզիտորներից բաղկացած պատվիրակությունը:
Դեկտեմբերի 21-ին Նյու Յորքում միության նախաձեռնությամբ կկայանա «Հայկական կամերային երաժշտություն» խորագրով համերգը, դարձյալ կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորներից՝ Ս. Ալեքսանյանի, Վ. Բաբայանի, Ա. Գարսոյանի, Ա. Ղազարյանի, Ա. Կոստանյանի, Է. Մակարյանի, Ռ. Մավիսակալյանի, Ս. Միքայելյանի, Կ. Պետրոսյանի, Է. Սադոյանի, Ա. Սաթյանի, Ս. Սուքիասյանի, Ն. Զարիֆյանի ստեղծագործություններից: Համերգի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնախմբի ղեկավար Կոնստանտին Պետրոսյանը: Համերգը տեղի կունենա Նյու Յորքի հայկական կենտրոնում:
Հայկական երաժշտությունը կհնչի նաև Բոստոնում. կկայանա «Երևան» երգչախումբ-նվագախմբի ամանորյան համերգը՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին և Արամ Սաթունցի 100-ամյակին. կհնչեն հայ կոմպոզիտորների անտիպ ստեղծագործություններից: ԱՄՆ-ում կայանալիք համերգներին ներկա կգտնվի նաև կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ