Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փորձում են ակտիվացնել ինովացիոն քաղաքականությունը Հայաստանում

Փորձում են ակտիվացնել ինովացիոն  քաղաքականությունը Հայաստանում
19.12.2014 | 11:13

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը (ՆՁԱԿ) Հայաստանում գործում է 2009 թվականից։ Այն իրականացնում է նորարարական լուծումների և ձեռներեցության աջակցության գործընթաց` աջակցելով դրանց առևտրայնացման նախապատրաստման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը, մատուցելով նաև գիտատեխնիկական, տեղեկատվական և գրադարանային ծառայություններ:
ՆՁԱԿ-ն արդյունավետ հարթակ է առաջարկում ինովացիոն փոքր բիզնեսի, նորարարների, գյուտարարների երկարաժամկետ հարաբերությունների ձևավորման, ինչպես նաև գիտատեխնիկական, նորարարական, արտադրական և ներդրումային ոլորտներում նոր մասնագետների ներգրավման համար:
Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են ինովացիոն տեխնոլոգիաների, գիտատար արտադրանքի առաջխաղացմանը և իրացման շուկայի ձևավորմանը, մասնավորապես պոտենցիալ գործընկերների և ներդրողների հետ գործարար կապերի հաստատմանը նպաստող գործարար միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում է կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը, իրականացնում են աշխատանքներ գիտատեխնիկական, ձեռնարկատիրական, նորարարական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ընդհանուր տեղեկատվական տարածքի և տեղեկատվական շուկայի ձևավորման ուղղությամբ՝ ազգային տեղեկատվական ռեսուրսների ստեղծման և զարգացման միջոցով: Ցուցաբերում են գործարար-տեղեկատվական, խորհրդատվական աջակցություն` նորամուծական գաղափարներին և ծրագրերին, մտավոր սեփականության օբյեկտների պահպանմանը և առևտրայնացմանը, նոր գործընկերների որոնման և ինովացիոն մշակումների առևտրայնացման գործում։
Կենտրոնի կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանը հայտնի է տարածաշրջանում և երկրի սահմաններից դուրս իր մասնագիտացված եզակի հարուստ ֆոնդերով: Այստեղ գործում է փաստաթղթերի պահպանման միավորների քանակով հանրապետությունում ամենախոշոր գիտատեխնիկական գրադարանը, որն իր եզակի մասնագիտացված հարուստ ֆոնդերի շնորհիվ իրականացնում է գրադարանային-տեղեկատվական սպասարկում և հնարավորություն ընձեռում գործարար միջավայրին, գիտատեխնիկական հանրությանն ու կառավարման մարմիններին օգտվելու ինչպես սեփական ռեսուրսներից, այնպես էլ ապահովում է միջազգային տեղեկատվական բազաների մատչելիություն:
ՆՁԱԿ-ը ԱՊՀ անդամ պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության կառավարման միջպետական խորհրդի անդամ է, միաժամանակ, ՀՀ կառավարության որոշմամբ, կառույցը գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումը համակարգող ՀՀ ազգային տեղեկատվական կենտրոն է:
Տնօրեն Գևորգ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշում է, որ իրենց նպատակներից է ինովացիոն քաղաքականությունը Հայաստանում ակտիվացնելը, որպեսզի մեր գյուտարարների, գիտնականների նորարարական նախագծերը կարողանանք հասցնել առևտրայնացման փուլին և գտնենք համապատասխան ներդրողներ, այդ թվում՝ մասնավոր սեկտորի ձեռներեցների, միջազգային ներդրողների, վենչուրային կազմակերպությունների շրջանում։ Կենտրոնը, փաստորեն, կապող օղակ է նորարար գաղափարներ ներկայացնողների և ձեռներեցի միջև։
Դժվար չէ՞ արդյոք Հայաստանում նորարարական գաղափարը, գիտությունը կապել տնտեսության, արտադրության հետ։ Մեր զրուցակիցը նշում է, որ ամբողջ աշխարհում է դժվար. «Առհասարակ նորարարական գաղափարները կյանքի կոչելը և կոնկրետ արտադրություն բերելը շատ դժվար փուլ է։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ 100 նախագծից ընդամենը մեկ-երկուսը կարող են առևտրայնացվել։ Այդ դժվարությունը ոչ միայն Հայաստանում է առկա, այլև ամբողջ աշխարհում, քանի որ դրա համար մեծ գումարներ են պահանջվում, և բավականին երկար պրոցես է։ ՀՀ-ում վերջին տարիներին բավականին լուրջ ուշադրություն է դարձվում նորարարական գաղափարները կյանքի կոչելուն։ Դա հատկապես տեսանելի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր կենտրոնի նպատակն է նաև այլ ոլորտների նորարարական գաղափարների առևտրայնացմանն ու իրականացմանը նպաստելը։ Իհարկե, դրա համար պետք է երկար ճանապարհ անցնել։ Ես վստահ եմ, որ լավ գաղափարները, նախագծերը կկարողանան գտնել ֆինանսավորումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ վենչուրային ֆոնդերի կողմից»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ