ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հաստատվել է գիտական թեմաների մասնագիտական փորձագիտական խորհուրդների կազմը

Հաստատվել է գիտական թեմաների մասնագիտական փորձագիտական խորհուրդների կազմը
01.10.2015 | 14:49

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների հայտերի գնահատման նպատակով ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ ստեղծելու մասին: Համաձայն հրամանի` հաստավել են «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ», «Բշժկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ», «Հասարակական գիտություններ», «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտական փորձագիտական խորհուրդների կազմերը:

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ