Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայտնի մարդիկ, որոնց գյուտերը դարձել են իրենց մահվան պատճառ

Հայտնի մարդիկ, որոնց գյուտերը դարձել են իրենց մահվան պատճառ
11.01.2016 | 12:25

Business Insider-ը անդրադարձել է տարբեր ժամանակների գյուտարարներին, որոնց գյուտերը դարձել են իրենց մահվան պատճառը:


1. Ամերիկացի գործարար Ֆրենսիս Էդգար Սթենլի, որ հիմնադրել է Stanley շարժիչներ տեղափոխող ընկերությունը: 1896-ին նա ստեղծել է համանուն շոգենավը: 1918-ին բախումից խուսափելու համար կտրուկ շրջադարձ է կատարել, որը դարձել է իր և մեքենայի կործանման պատճառը:
2. Ամերիկացի գյուտարար ՈՒիլյամ Բուլոքն ստեղծել է առաջին տպագրահաստոցը ժամանակակից թերթերի արտադրության համար, որն էլ փորձարկման ժամանակ ընկել է Բուլոքի ոտքին` դառնալով փտախտի առաջացման և նրա մահվան պատճառը:
3. Թոմաս Էնդրյուսը «Տիտանիկ» նավի դիզայներն է: Նա եղել է նավում առաջին և միակ ուղևորության ժամանակ: Մարդկանց փրկարար նավակներում տեղավորելուց հետո նա նստեց առաջին դասի համարում` սպասելով նավի խորտակմանը:
4. Ինժեներ Հենրի Սմոլինսկին ստեղծեց ինքնաթիռի և Ֆորդ Պինտոյի թռչող հիբրիդը: Նա պատրաստվում էր զանգվածային արտադրություն սկսել 1974-ին, սակայն 1973-ին փորձնական թռիչքի ժամանակ Հենրի Սմոլինսկին և Հարոլդ Բլեյքը զոհվեցին օդում ինքնաթիռ-մեքենայի թևի պոկվելու հետևանքով:
5. Ֆիզիկոս և քիմիկոս Մարի Կյուրին հայտնագործեց ռադիոակտիվությունը, բայց հայտնագործեց նաև մահացու ազդեցությունը մարդու առողջության վրա։ Նա մահացավ 1934-ին ապլաստիկ անեմիայից, որն առաջացել էր ռադիոակտիվ ճառագայթման հետևանքով: Նա երկու անգամ պարգևատրվել է Նոբելյան մրցանակով՝ մեկը ֆիզիկայի ոլորտում, մյուսը՝ քիմիայի:
6. Ֆրանսիացի դերձակ Ֆրանց Ռիշելը ստեղծել է առաջին հագուստ-պարաշյուտը, որ որոշեց փորձարկել` ցատկելով Էյֆելյան աշտարակի 60 մետր բարձրությունից: Նրա թռիչքը ճակատագրական եղավ:

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ